Ապրիլի 3-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Միլուոկի Բաքս» — «Ֆիլադելֆիա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Բաքսի» հաղթանակով՝ 117:104 հաշվով։
Հաղթող թիմի կազմում Յանիս Անտետոկունմպոն վաստակեց 33 միավոր և լավագույնն էր այս խաղում։
«Հյուսթոն Ռոքեթս» — «Լոս Անջելես Լեյքերս» հանդիպումն ավարտվել է «Լեյքերսի» հաղթանակով՝ 134:109 հաշվով։
40 միավորով լավագույնը կալիֆոռնիացիների կազմում Էնթոնի Դևիսն էր: Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, կատարել 10 անդրադարձ և 11 փոխանցում՝ ձևակերպելով թրիփլ-դաբլ։
Այլ արդյունքներ
Դենվեր — Գոլդեն Սթեյթ՝ 112:110 (26:36, 32:25, 31:26, 23:23)
Քլիվլենդ — Ինդիանա — 115:105 (28:28, 31:33, 27:26, 29:18)
Չիկագո- Մեմֆիս — 128:107 (25:36, 28:32, 40:16, 35:23)
Շարլոտ — Տորոնտո — 108:128 (25:35, 27:32, 37:34, 19:27)
Մինեսոտա — Պորտլենդ — 105:107 (29:31, 33:25, 24:26, 19:25)
Բրուքլին Նեթս — Յուտա Ջազ — 111:110 (30:17, 23:25, 32:26, 26:42)
Ատլանտա — Դալլաս — 132:130 (37:29, 33:37, 24:25, 29:32, 9:7)
Օկլահոմա — Ֆենիքս — 118:128 (27:27, 28:42, 34:29, 29:30)
Նյու Յորք — Վաշինգտոն — 118:109 (34:31, 19:30, 33:18, 32:30)
Օռլանդո — Դետրոյթ — 128:102 (34:29, 29:15, 28:24, 37:34)
Սակրամենտո — Սան Անտոնիո — 134:142 (30:32, 28:31, 34:33, 31:27, 11:19)