Ապրիլի 2-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Մայամի Հիթ» — «Դալաս Մավերիքս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Հիթի» հաղթանակով՝ 129:122 հաշվով։
Հաղթող թիմի կազմում լավագույնը Ջիմի Բատլերն էր, ով վաստակել է 35 միավոր և կատարել 12 փոխանցում: Լուկա Դոնչիչը «Մավերիքսի» կազմում էր լավագույնը՝ 42 միավորով։
Մեկ այլ խաղում «Լոս Անջելես Կլիպերսը» պարտվել է «Նյու Օռլեան Պելիկանսին» (114:122):
NBA. Կանոնավոր մրցաշրջան
Մայամի — Դալլաս — 129:122 (44:31, 32:33, 26:32, 27:26)
Նյու Օռլեան — Կլիպերս — 122:114 (21:31, 34:25, 36:34, 31:24)