Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆրայբուրգին» , իսկ Մյունխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին»:
Դորտմունդյան ակումբը հաղթեց 1-0 հաշվով: Միակ ու հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Ջեյդոն Սանչոն:
Մյունխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով ծանր հաղթանակ տոնեց «Աուգսբուրգի» նկատմամբ: Տանտերերից աչքի ընկան Լովենն ու Ֆինբոգասոնը, իսկ հյուրերից գոլերը խփեցին Բենսեբաինին ու Շտինդլը. վերջինս աչքի ընկավ 2 անգամ:
26 տուրից հետո Դորտմունդի «Բորուսիան» 48 միավորով 3-րդն է, իսկ Մյունխենգլադբախի «Բորուսիան» 46 միավորով 4-րդ տեղում է: