Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Transfermarkt-ի վարկածով գլխավորում է այս պահին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը։
Նշենք, որ Transfermarkt-ը վերջին շաբաթվա ընթացքում թարմացրել է թոփ լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
24-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 180 մլն եվրո։ Լավագույն եռյակում են նաև Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի, Նորվեգիա)՝ 170 մլն եվրո, ինչպես նաև Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ, Բրազիլիա) և Ջուդ Բելինգհեմը (Բորուսիա Դորտմունդ, Անգլիա), որոնց տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։
Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի.
1. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) — 180 միլիոն եվրո;
2. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, Նորվեգիա) — 170 միլիոն եվրո;
3-4. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ, Բրազիլիա) — 120 միլիոն եվրո;
3-4. Ջուդ Բելինգհեմ (Բորուսիա, Անգլիա) — 120 միլիոն եվրո;
5-6. ՖիլՖոդեն (Մանչեսթեր Սիթի, Անգլիա) — 110 միլիոն եվրո;
5-6. Ջամալ Մուսիալա (Բավարիա, Գերմանիա) — 110 միլիոն եվրո;
7-9։ Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ, Ուրուգվայ) — 100 միլիոն եվրո;
7-9։ Վիկտոր Օսիմհեն (Նապոլի, Նիգերիա) — 100 միլիոն եվրո;
7-9. Պեդրի (Բարսելոնա, Իսպանիա) — 100 միլիոն եվրո;
10-12. Գավի (Բարսելոնա, Իսպանիա) — 90 մլն եվրո
10-12. Օրելիեն Չուամենի (Ռեալ Մադրիդ, Ֆրանսիա) — 90 մլն եվրո
10-12. Հարի Քեյն (Տոտենհեմ, Անգլիա) — 90 մլն եվրո