Եվրո-2024-ի որակավորման 2-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Իսպանիային։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով, երկու գոլերն էլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը։
Այս հաղթանակի շնորհիվ Շոտլանդիան գլխավորեց A խումբը, որտեղ ընդգրկված են նաև Նորվեգիան, Վրաստանը և Կիպրոսը:
Այլ արդյունքներ
Շվեյցարիա-Իսրայել – 3-0
Ռումինիա-Բելառուս – 2-1
Կոսովո-Անդորրա – 1-1