Երկուշաբթի երեկոյան կայացան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի 2-րդ տուրի հանդիպումները։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները ոչ առանց դժվարության հաղթեցին Իռլանդիայի ընտրանուն։ Դուբլինում կայացած հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի սաների։ Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց պաշտպան Բենջամին Պավարը, ով տուգանային հրապարակի մատույցներում որսաց մրցակցի սխալը և գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Խմբի մեկ այլ խաղում Ռոտերդամում Նիդեռլանդների հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն՝ 3-0: Դուբլի հեղինակ դարձավ Նաթան Ակեն, ևս մեկ գոլ խփեց Մեմֆիս Դեպայը։
Ֆրանսիան վաստակեց 6 միավոր և ամրապնդվեց իր խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ Նիդեռլանդներն ու Հունաստանն ունեն 3-ական միավոր։ Իռլանդիան ու Ջիբրալթարը դեռ միավորներ չեն վաստակել։