Մարտի 26-ի գիշերը ընկերական հանդիպում է տեղի ունեցել Մարոկկոյի և Բրազիլիա հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվել է «պենտակամպեոնների» պարտությամբ՝ 1-2 հաշվով։
Մարոկկոյի հավաքականի կազմում աչքի են ընկել Սոֆյան Բուֆալն ու Աբդելհամիդ Սաբիրին։ Բրազիլացիների միակ գոլը խփեց Կազեմիրոն։
Մյուս ընկերական խաղում Գերմանիան 2-0 հաշվով հաղթեց Պերուին։ Դուբլի հեղինակ է դարձել Նիկլաս Ֆուլկրուգը։
























































