Այսօր՝ մարտի 24-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակում 8 հանդիպում է կայացել։
Օրվա կենտրոնական խաղում Ֆրանսիան սեփական հարկի տակ ընդունել Նիդերլանդների թիմին և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Ֆրանսիացիների կազմում հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացել է Անտուան Գրիզմանը, 6 րոպե Ուպամեկանոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 21-րդ րոպեին Մբապեն՝ ավագի կարգավիճակում, գրավել է մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրել է խոշոր։ Մբապեն 89-րդ րոպեին նաև դուբլի հեղինակ է դարձել՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։ Խաղավարտին Մեմֆիս Դեպայը կարող էր մեկ գնդակ ետ բերել, սակայն վրիպել է 11-մետրանոցից 90+6-րդ րոպեին։
Ի դեպ, 24-ամյա Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում խփել է իր 37-րդ և 38-րդ գոլերը։ Այս ցուցանիշով նա նախ հավասարվել է հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեմային, ապա նաև շրջանցել է նրան։
Օրվա մյուս խաղում Բելգիայի հավաքականը Ստոկհոլմում մրցել է Շվեդիայի ընտրանու հետ և Ռոմելու Լուկակուի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Ավստրիա-Ադրբեջան՝ 4-1
Չեխիա-Լեհաստան՝ 3-1
Ջիբրալթար-Հունաստան՝ 0-3
Մոլդովա-Ֆարերյան կղզիներ՝ 1-1
Սերբիա-Լիտվա՝ 2-0
Այսօր ավելի վաղ Չեռնոգորիան մրցակցի հարկի տակ հյուրընկալվել է Բուլղարիայի կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։