ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց նաև հավաքականի ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերը:
«Ազգային հավաքականում խաղալը, բնականաբար, մի առանձնահատուկ զգացողություն է: Կարծում եմ, որ մեր թիմը շատ ուժեղ վիճակում է և պատրաստ է վաղվա խաղին: Նպատակ ունենք 3 միավոր վաստակել վաղվա խաղում և արդեն պատրաստվել Խորվաթիայի դեմ խաղին: Ընդհանուր, հավաքականի ներսում վիճակը կգնահատեմ շատ լավ. ընկերական միջավայր ու լավ մարզավիճակ է բոլորի մոտ:
Մխիթարյանն իմ լավ ընկերն է, մի մարդ, որի փորձառությունից ես շատ օգտվել եմ և կապի մեջ եմ եղել նրա հետ: Իրականում, Մխիթարյանի մասնակցել-չմասնակցելը մեզ համար կարևոր չէ: Մենք մի նպատակ ունենք՝ հաղթել վաղվա խաղում և ուրախ վերադառնալ Թուրքիա:
Մենք ֆուտբոլիստներ ենք, մեր նպատակն է ուղղակի հաղթել: Միակ նպատակը, որ ունենք՝ վաղը հաղթանակած տուն վերադառնալ:
Ցանկանում ենք գնալ Գերմանիա, քանի որ այնտեղ շատ թուրքեր են ապրում (Գերմանիայում է կայանալու ԵԱ եզրափակիչ փուլը՝ խմբ.): Հավաքականի ընդհանուր վիճակը գնալով լավանում է և փորձառություն ենք ձեռք բերում:
Բնական է՝ բոլոր ազգային հավաքականների խաղերի ժամանակ էլ դժվար մթնոլորտ է լինում: Որևէ ավել ասելիք վաղը սպասվող մթնոլորտի մասին ասելիք չունեմ»,- ասաց ֆուտբոլիստը։