ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի մամուլի ասուլիսը:
«Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ցանկանում ենք գնալ Գերմանիա:
Ընդհանուր առմամբ՝ կան սկզբունքներ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Կազմի ընտրությունը կատարում ենք ըստ խաղացողների մարզավիճակի:
Եթե վերլուծելու լինենք Covid-ից առաջ եղած իրավիճակը, կարելի է ասել, որ հայկական ֆուտբոլն ազդված էր իսպանական ֆուտբոլից: Այնուամենայնիվ, այդ վերլուծությունները կարելի է համարել հնացած, քանի որ ձեր գլխավոր մարզիչն է փոխվել, կարելի է ասել՝ կազմն է երիտասարդացել: Դուք ունեք Մյունխենից եկած ֆուտբոլիստ, Ռուսաստանի Մ-21 հավաքականից եկած ֆուտբոլիստ ունեք: Այնպես որ, այդ վերլուծություններն այլևս պետք չեն: Ես հիմնականում կենտրոնանալու եմ իմ հավաքականի վրա, որ վաղվա խաղում պատրաստ լինենք:
Ես իմ ուղեղում չեմ անցկացնում վաղը պարտվելու սցենարը»,- ասաց գերմանացի մարզիչը։