«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով 100 գոլ է խփել ազգային հավաքականների պաշտոնական խաղերում։
38-ամյա հարձակվողը երկու գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ խաղում (4-0)՝ 11 մետրանոցից և տուգանային հարվածից։
Նաև այս խաղում Ռոնալդուն դարձավ ազգային հավաքականների մակարդակով խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր՝ անցկացնելով իր 197-րդ հանդիպումը Պորտուգալիայի հավաքկանի կազմում։
Ռոնալդուն ազգային հավաքականում ելույթների քանակով շրջանցեց Բադեր Ալ-Մուտավային, որը Քուվեյթի հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում: Մալայզիայի հավաքականի կազմում Սո Չին Էնան անցկացրել է 195 հանդիպում։