Բունդեսլիգայի 24-րդ տուրի «Ֆորտունա» — «Հերտա» հանդիպումը ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով ՝ 3:3:
Տանտերերը արագ և վստահորեն գրավեցին մրցակցի դարպասը: 6-րդ րոպեին Քենան Կարամանը բացեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Էրիկ Թոմին ավելացրեց իր թիմի առավելությունը: Առաջին խաղակեսի ավարտին ՝ Կարամանը հաշիվը դարձրեց ջախջախիչ՝ 3։0:
Հանդիպման երկրորդ կեսին բեռլինցիներին հաջողվեց վերականգնել հաշիվը: Նախ՝ Թոմին գնդակնուղարկեց իր սեփական ցանցը, իսկ երկու րոպե անց խփեց Մատեուս Կունյան: Վերջնական հաշիվը որոշվեց անվրեպ իրացված 11-մետրանոց հարվածով ՝ Կշիշտոֆ Պյոնտեկի կողմից։
«Հերտա» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 13-րդ հորիզոնական (27 միավոր), «Ֆորտունան» շարունակում է մնալ 16-րդ տեղում (21):