Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ն, հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողների անունները։
Այսպիսով, «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը ճանաչվել է NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի լավագույն խաղացող։ Նա միջինը մեկ խաղում վաստակել է 35,0 միավոր։
«Սակրամենտոյի» հարձակվող Դոմանտաս Սաբոնիսը ճանաչվել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի լավագույն խաղացող։ Նրա միջին ցուցանիշը մեկ խաղում կազմել է 22,8 միավոր։
Անցած շաբաթ «Ֆիլադելֆիան» հաղթել է բոլոր երեք խաղերում, «Սակրամենտոն»՝ չորսից երեքում: