Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Խաղն ավարտվեց թուրինյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 23-րդ րոպեին խփեց «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 63-րդ րոպեին։
«Ինտերը» 50 միավորով նահանջեց 3-րդ տեղ, իսկ «Յուվենտուսը» 41 միավորով 7-րդ տեղում է։