Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին երրորդ արծաթե մեդալը նվաճեց։ 86 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը գոտեմարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովի հետ և 1-11 հաշվով պարտություն կրեց՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։
Իբոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4-2 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Իբոյանը 7-5 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում 3-2 հավշով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 տարեկանների հավաքականի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը և 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, իսկ Էդիկ Հարությունյանը (57 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։