Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Նեապոլը ներկայացնող թիմը խաղակեսերից յուրաքանչյուրում 2-ական գոլ խփեց։
Առաջին կեսում նախ՝ աչքի ընկավ Վիկտոր Օսիմհենը, իսկ հետո՝ Խվիչա Կվարացխելիան։
Երկրորդ կեսի մեկնարկում Օսիմհենը դարձավ դուբլի հեղինակ։ 68-րդ րոպեին Կվարացխելիան արդեն գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ գոլով աչքի ընկավ Տանգի Նդոմբելեն։
«Նապոլին» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 21 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Ինտերից», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
«Տորինոն» 37 միավորով 11-րդ տեղում է։