Բունդեսլիգայի 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 6։1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։
Դորտմունդյան ակումբի կազմում 15-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Գերերուն։ 2 րոպե անց Սեբաստիան Հալերը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
32-րդ րոպեին դորտմունդցիների ավագ Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 3։0։ Եվս 4 րոպե անց տանտերեի կազմում գոլի հեղինակ դարձավ Դոնել Մալենը։
Առաջին կեսի վերջնամասում հյուրերի աչքի ընկավ Դևի Զելկեն։
Երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռոյսն ու Սեբաստիան Հալերը՝ իրենց ակտիվում դուբլ գրանցելով։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 58-րդ րոպեին։
Դորտմունդի «Բորուսիան» 25 խաղից հետո 53 միավորով առաջին տեղում է և 1 միավորով է գերազանցում Մյունխենի «Բավարիային», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
«Քյոլնը» 27 միավորով 13-րդ տեղում է։