ՀՊԼ 24-րդ տուրում «Լեռնային Արցախն» ընդունել էր «Փյունիկին» և 6 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Երևանյան թիմը 3 գնդակ խփեց առաջին կեսում, 3-ը՝ երկրորդ: Երկու 11-մետրանոց անվրեպ իրացրին Էդգար Մալաքյանն ու Հովհաննես Հարությունյան: Մեկական անգամ էլ աչքի ընկան Դեսիրեն, Օտուբանջոն, Դաշյանը և Կովալենկոն:
Այս խաղից հետո «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» 49 միավորով՝ 3-րդ։