Fastex ՀՊԼ 23-րդ տուրում «Վանը» հյուրընկալվել էր «Արարատին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Արդեն 8-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Անկուդինովը, իսկ 62-ին Ռումյան Հովսեփյանը կրկնապատկեց այն։
77-րդ րոպեից երևանյան թիմը մնաց տասը հոգով և ավելացված 2-րդ րոպեին Գեղամ Ղադիմյանի հարվածից հետո ընդունեց 3-րդ գնդակը, սակայն չհանձնվեց և 3 րոպե անց Ռազմիկ Հակոբյանը գրավեց Չարենացավանը ներկայացնող թիմի դարպասը։
Այս խաղից հետո «Արարատը» 22 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Վանը» 30 միավորով՝ 5-րդ։