Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվել էր «Բազելին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Զեկի Ամդունին։ 11 րոպե անց «Սլովանի» կազմում հաշիվը հավասարեցրեց Յուրի Մեդվեդևը։
40-րդ րոպեին տանտերերը նորից առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Էնդի Զեկիրին։
70-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Մալիկ Աբուբակարիի խփած գոլը։
Հյուրերի կազմում 77-րդ րոպեին փոխարինման մտավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Մյուս խաղերում «Գենտը» ոչ-ոքի խաղաց «Բաշակշեհիրի» հետ (1:1), «Լեխը» 2։0 հաշվով հաղթեց «Յուրգորդենին», իսկ «Ֆիորենտինան» 1։0 հաշվով առավելության հասավ «Սիվասպորի» նկատմամբ։