Երևանում անցկացվել է սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց Հայաստանի առաջնությունը:
Կանայք մրցել են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ բազմամարտ, հենացատկ,պտտաձող և զուգափայտ վարժություններում:
Օղակների վարժությունում հաղթել է Վահագն Դավթյանը՝ վաստակած 14,566 միավորով:
Նժույգթափեր վարժությունում ոսկե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, որը վաստակել է 14,466 միավոր:
Հավասարակշռության գերան վարժությունում ոսկե մեդալը նվաճել է Աննա Մանթաշյանը՝ 12,15 միավորով:
Հենացատկի կանանց պայքարում Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Մանե Պողոսյանը (12,675 միավոր):
Բազմամարտի կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել է Աստղիկ Կասպարովան:
Տարբեր բարձրությունների զուգափայտ մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Նանե Միքայելյանը՝ 10,15 միավորով :
Տղամարդկանց ազատ վարժություններում Հայաստանի չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը (12,8 միավոր):
Ազատ վարժությունների կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն է դարձել Աննա Մանթաշյանը (12,6 միավոր):