Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Արսեն Հարությունյանը (61կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթելուց հետո հաղթանակ տարավ նաև բրոնզի համար պայքարում։
Արսենից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց իրանցի մրցակցին պարտության մատնելու համար (10-0)։
Հիշեցնենք՝ բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Արման Ավագյանը, իսկ Մանվել Խնձրցյանը, ցավոք, պարտություն կրեց։