Իտալիայի Ա Սերիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Բոլոնիան» սեփական հարկի տակ հաղթել է «Ինտերին» 1-0 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման 76-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Օրսոլինին։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։
«Ինտերը» 24 խաղից հետո 47 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է: Միլանյան թիմը 18 միավորով հետ է մնում առաջնության առաջատար «Նապոլիից»:
«Բոլոնիան» 24 խաղից հետո 35 միավորով 7-րդ տեղում է: