Շվեյցարական Նիոնում այսօր կայացել է նաև Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որին 16 թիմ է մասնակցել:
Արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը՝
«ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս)-«Վեսթ Հեմ» (Անգլիա)
«Ֆիորենտինա» (Իտալիա)-«Սիվասպոր» (Թուրքիա)
«Լացիո» (Իտալիա)-ԱԶ (Նիդեռլանդներ)
«Լեխ» (Լեհաստան)-«Յուրգորդեն» (Շվեդիա)
«Շերիֆ» (Մոլդովա)-«Նիցա» (Ֆրանսիա)
«Բազել» (Շվեյցարիա)-«Սլովան» (Սլովակիա)
«Անդերլեխտ» (Բելգիա)-«Վիլյառեալ» (Իսպանիա)
«Գենտ» (Բելգիա)-«Իսթանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)
Կոնֆերենցիաների լիգայի 1/8/ եզրափակչի առաջին խաղերը կկայանան մարտի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 16-ին: