Կորոնոավիրուսը շարունակում է «ռմբահարել» Իտալիան: Ա Սերիայի մի շարք հանդիպումներ արդեն հետաձգվել են, իսկ մյուսներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների:
Calcio Italia-ն հայտնում է, որ Իտալական երրորդ դիվիզիոնի «Պիանեզե» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով:
Վարակված ֆուտբոլիստի անունը հայտնի չէ: Նշվում է, որ նրան տեղափոխել են Սիենա քաղաքի հիվանդանոց:
Իտալիայում հիվանդների թիվը հասել է 453-ի, որից 12-ը` մահացել են:
Հիշեցնենք, որ Լոմբարդիա նահանգի ղեկավար Ատիլիո Ֆոնտանան վերջերս հայտարարել էր, որ Ա Սերիայի 26-րդ տուրի «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը այդուհանդերձ կարող է անցկացվել հանդիսատեսների ներկայությամբ:
«Հուսով եմ, որ այսօրվանից մենք կտեսնենք համաճարակի հետընթաց: Այս դեպքում ես ինքս կգնամ խաղին: Մենք հետևում ենք իրավիճակին:
Եթե դրական միտում նկատենք, ապա բժիշկները կանաչ լույս կտան և հանդիպումը կանցկացվի երկրպագուների ներկայությամբ»,- ասել է Ֆոնտանան: