Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի շվեդական «Բրոմապոյկարնայում»:
Թիմը 2022 թվականին հաղթել է Superettan-ում՝ երկրի երկրորդ ուժեղագույն լիգայում՝ 30 խաղից հետո վաստակած 62 միավորով:
Ստոկհոլմը ներկայացնող «Բրոմապոյկարնան» Եվրոպայի ամենամեծ ակումբն է՝ բոլոր տարիքային խմբերում ունեցած ակտիվ թիմերի քանակով. 2007 թվականին ակումբը 247 թիմ է ունեցել և 3000 ֆուտբոլիստ:
Ինչ վերաբերում է Անդրե Չալըշըրին, ապա վերջինս ծնվել է Ստոկհոլմում և ֆուտբոլային առաջին քայլերն արել է հենց Շվեդիայի մայրաքաղաքում՝ 2009-ից 2020 թվականներին հանդես գալով շվեդական տարբեր թիմերում: 2021 թվականից Հայաստանի հավաքականի պաշտպանը հանդես էր գալիս դանիական «Սիլկեբորգում»: