Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տարավ Լա լիգայի 22-րդ տուրի «Օսասունայի» դեմ արտագնա խաղում։ Փետրվարի 18-ին կայացած հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ մադրիդյան թիմի։
«Օսասունան» կարողացավ երկար ժամանակ զսպել «Ռեալի» գրոհները, սակայն մադրիդյան ակումբը, այնուամենայնիվ, կարողացավ վաստակել 3 միավոր։
78-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ, իսկ ավելացված 2-րդ րոպեին Մարկո Ասենսիոն ձևակերպեց վերջնական հաշիվը լուսատախտակի վրա:
Մադրիդի «Ռեալը» 51 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Օսասունան» ունի 30 միավոր և զբաղեցնում է տասներորդ տեղը։
























































