Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Միլանը» արտագնա խաղում հաղթեց «Մոնցային»։
«Ռոսոներիները» վճռորոշ գոլը խփեցին խաղի 30-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ժունիոր Մեսիասը։
Արդյունքում՝ 1-0, Ստեֆանո Պիոլիի թիմի օգտին։ «Մոնցան» առաջին պարտությունը կրեց 2023 թվականին։
Այս հանդիպումից հետո «Միլանը» բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ (44 միավոր), «Մոնցան» մնաց 11-րդ հորիզոնականում (29 միավոր):