Մադրիդի «Ռեալը» հետևում է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին։
Metaratings-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները շփվել են իսպանական ակումբի հետ, սակայն մադրիդցիների կողմից դեռ ակտիվ գործողություն չի եղել։
«Մադրիդի հետ կապված ամեն ինչ հետաքրքրության մակարդակի վրա է»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Սպերցյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 9 մլն եվրո։
























































