Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրիի խաղը՝ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ տուրի «Չելսիի» դեմ դիմակայությունում (3:0), տեղեկացնում է Daily Mail-ը:
«Այս տղան սահմաններ չունի: Գնաբրին հրաշալի տեխնիկա և արագություն ունի:
Երբեմն, նա սխալ որոշումներ է կայացնում, փնտրում է հեշտ ճանապարներ: Կարծում եմ ՝ սա է նրա գլխավոր խնդիրը:
«Արսենալը» ֆուտբոլային կրփություն տվեց Գնաբրիին: Մենք փորձում էինք երկարաձգել նրա հետ պայմանագիրը, բայց դա մեզ չհաջողվեց: Կարծում եմ ՝ «Բավարիան» խլեց նրան մեզնից: Գերմանացիները Սերժին խոստացել էին՝ եթե տեղափոխվի «Վերդեր», հետո կմիանա «Բավարիային»,- ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ Գնաբրին 2012-ից 2015 թվականներին խաղում էր լոնդոնյան ակումբում: «Չելսիի» դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ: