Փետրվարի 13-ին Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականները կանցկացնեն տարվա առաջին ուսումնամարզական հավաքը, որը տեղի կունենա Ծաղկաձորում և կտևի 18 օր:
Մարտ- ապրիլ ամիսներին խճուղային և հրապարակային հեծանվավազքի ստուգողական մրցումներ կկազմակերպվենք որը նաև նախապատրաստական փուլ կհանդիսանա հաջորդ երկու ամիսներին նույն սցենարով նախատեսված Հայաստանի առաջնության համար:
Նախատեսվում են նաև համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մրցումներ կազմակերպել Լեհաստանում: Դա կբարելավի մասնակիցների մարզավիճակը հուլիսի 16-22-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում նախատեսված Եվրոպայի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունում հաջողության հասնելու գործին:
Հաջորդ իսկ ամսին՝ օգոստոսի 5-11-ը մեր թիմը կմասնակցի Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Պատանի հեծանվորդներն էլ հանդես են գալու հուլիսին նշանակված Եվրոպայի օլիմպիական փառատոնում: