Հայաստանի ԿիոկուշինԿայ կարատեի ազգային ֆեդերացիան հունվարի 28-ին՝ Ազգային բանակի օրը, սեմինար է անցկացրել Օլիմպավանում՝ այն նվիրելով Արցախին:
Սեմինարին մասնակցել է ավելի քան 300 մարզիկ։ Կայացել են ոչ միայն տեսական քննարկումներ, փորձի փոխանակում՝ ոլորտի նշանավոր ներկայացուցիչների միջև, այլև վարպետաց դասեր ու տեխնիկական հնարքների նոր ցուցադրություններ։
Ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի խոսքով՝ հանդիպումը ոգևորիչ էր հատկապես սկսնակների համար և խոստանում է՝ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն՝ ամրապնդելով Հայաստան֊Արցախ֊Սփյուռք անքակտելի կապը։