Դանիացի հանդբոլիստները ԱԱ-2023-ի եզրափակիչ խաղում հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին։
Ստոկհոլմում կայացած հանդբոլի տղամարդկանց աշխարհի 28-րդ առաջնության եզրափակիչն ավարտվել է 34:29 հաշվով՝ հօգուտ Դանիայի հավաքականի։
Դանիացիները պատմության մեջ երրորդ անգամ և նաև երրորդ անգամ անընդմեջ նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նվաճելով նաև 2019 և 2021 թվականների Աշխարհի առաջնություններում՝ դառնալով պատմության մեջ առաջին թիմը, որը դա արել է։
Տղամարդկանց հանդբոլում աշխարհի ամենատիտղոսակիր թիմը մնում է Ֆրանսիայի հավաքականը (վեց հաղթանակ):