Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ռոմային»։
17-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Օսիմհենը։ 78-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց հյուրերի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին։
86-րդ րոպեին Ջովանի Սիմեոնեի խփած գոլը հաղթանակ պարգևեց նեապոլյան ակումբին։
«Նապոլին» 53 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 37 միավորով 6-րդ տեղում է։