Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
«Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Երոպայի առաջնությունը կկայանա Երևանում:
Շնորհակալություն ենք հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի Գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին այս ընտրության համար:
Անելու ենք առավելագույնը՝ Երևանում կայանալիք առաջնությունը դարձնելու անմոռանալի»,- ասված է ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: