Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
40-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Բրաիս Մենդեսը, իսկ խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» հարձակվող Օսման Դեմբելեն։
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 1-ին՝ Լա լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվելով «Բետիսին»։