Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»։
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման։
90-րդ րոպեին մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկեց Թոնի Կրոսը։
«Ռեալը» 41 միավորով 2-րդ տեղում է և 3 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։