Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ։
Ալեքսանդր Պետրակովի առաջին օրը Երևանում՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում։