Ավարտվել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 6-րդ խաղափուլը։
Առաջատարներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մրցաշարերում անփոփոխ են մնացել: Տղամարդկանց մրցաշարում առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, որը 6 հնարավորից վաստակել է 4.5 միավոր:
Կանանց մրցաշարում առաջատարը կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, որը 6 հնարավորից նույնպես վաստակել է 4.5 միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել են ամենահետաքրքիր և որոշիչ 3 խաղափուլերը: