Հարձակվող Լուիս Սուարեսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլական «Գրեմիոյի» կազմում իր նորամուտի խաղում:
«Գրեմիոն» հաղթեց մեքսիկական «Սան Լուիս» ակումբին ամենամյա Gaucha Cup-ի խաղում (4:1): 35-ամյա ուրուգվայցին այս հանդիպմանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, որը նա ձևակերպեց 34 րոպեում։
Սուարեսը 2 տարվա պայմանագիր է կնքել «Գրեմիոյի» հետ 2022 թվականի վերջին։
Հարձակվողի շնորհանդեսին են ներկա են եղել բրազիլական ակումբի ավելի քան 40 հազար երկրպագու։