Արաս Օզբիլիսը, որն ավելի վաղ հեռացել էր «Փյունիկից», կարիերան կշարունակի «Ուրարտուում»։ Այս մասին յուրահատուկ տեսանյութի միջոցով տեղեկացրել է երևանյան ակումբը։
Պայմանագրի մանրամասներն առայժմ չեն բարձրաձայնվում։
Հիշեցնենք, որ ArmSport-ն ավելի վաղ տեղեկացրել էր այս տրանսֆերի մասին։
32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», իսպանական «Ռայո Վալեկանոն», թուրքական «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։