Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»։
«Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած խաղում կատալոնացիներից միակ գոլը խփեց Ուսման Դեմբելեն՝ աչքի ընկնելով հանդիպման 22-րդ րոպեին։
Հանդիպման հիմնական ժամակին ավելացված 2-րդ րոպեին թիմերը մնացին 10 հոգով։ Միմյանց հետ պայքարում ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացան «Աթլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչն ու «Բարսելոնայի» հարձակվող Ֆեռան Տոռեսը։
«Բարսելոնան» 41 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և 3 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։
«Ատլետիկոն» 27 միավորով 5-րդն է։