«Նապոլին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Խվիչա Կվարացխելիայի հետ։
Իտալական ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին և խաղացողի գործակալ Մամուկա Ջուգելիան ծրագրում են հանդիպել հունվարին կամ մի փոքր ավելի ուշ։ Նեապոլցիները մտադիր են կրկնապատկել վրացի ֆուտբոլիստի աշխատավարձը, որը կազմում է տարեկան 1,2 մլն եվրո։
Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կգործի մինչև 2028 թվականը: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
21-ամյա Կվարացխելիան Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։