Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու մասին գրառումը սոցցանցերի պատմության մեջ ռեկորդային թվով հավանումներ է ստացել։
Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո արգենտինացին լուսանկար է հրապարակել Աշխարհի առաջնությունից։
Այս գրառումն առաջին օրվա ընթացքում հավաքել է 43 միլիոն հավանում։ Այժմ Մեսսիի հրապարակումը հավաքել է ավելի քան 70 միլիոն հավանում, և նրանց թիվը գնալով ավելանում է։
Այս գրառումը դարձավ պատմության մեջ ամենաշատ «լայքերը» հավաքած հրապարակումը բոլոր հարթակներում։
Посмотреть эту публикацию в Instagram