Մեծ սաղավարտի մրցաշարերի 21-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականի տարած հաղթանակի մասին։
«Շնորհավորում եմ Կատարին՝ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը շատ հաջող հյուրընկալելու համար: Ինձ համար պատիվ ու արտոնություն էր ներկա լինել եզրափակիչ խաղին, որը երբևէ տեսածս լավագույն ֆուտբոլային հանդիպումներից էր։ Շնորհակալություն այս պահերի համար: Բրավո Արգենտինա»,- գրել է Ջոկովիչը սոցցանցում։
Հիշեցնենք, որ Արգենտինան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային: