Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխաել Բալակը խոսել է Լիոնել Մեսսիի՝ Աշխարհի գավաթը ստանալու պահի մասին։ Հիշեցնենք՝ մինչ արգենտինացին կբարձրացներ գավաթը, Կատարի էմիրը նրան արաբական բիշտ հագցրեց։
«Դա մի փոքր նյարդայնացնում է։ Բայց այն, որ Մեսսին չհանեց այն, խոսում է նրա պարկեշտության մասին»,- Բալակի խոսքերն է փոխանցում Focus-ը։
Բիշտը ավանդական բաճկոն է, որը մասսայական է արաբական աշխարհում։ Այն հագնում են յուրահատուկ իրադարձությունների ժամանակ՝ ինչպիսիք են հարսանիքները և Կուրբան-Բայրամ տոնը։ Ավանդական կերպով այն պատրաստվում է ուղտի և այծի մազից։ Բիշտն ասոցացվում է լավ կարգավիճակի և հարստության հետ։