Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Բաստիան Շվայնշտայգերը չի հասկանում՝ ինչու Աշխարհի գավաթը ստանալուց առաջ Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսիին Կատարի էմիրը թիկնոց հագցրեց։
Ոսկով ասեղնագործված թիկնոցը նշանակում է, որ մարդը ազնվական ընտանիքից է։
«Խաղացողից գողացան մեծ պահը։ Չեմ կարծում՝ դա ճիշտ էր։ Դա կարելի էր անել մի փոքր ուշ, հանդերձարանում։
Չեմ կարծում, թե Մեսսիին դա դուր եկավ։ Կարծում եմ՝ անհաջող ակցիա էր»,- Շվայնշտայգերի խոսքերն է փոխանցում ARD-ն։