Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կարծիք է հայտնել ֆուտբոլային խաղադաշտում քաղաքական ակցիաների մասին։
«Մեր գործը ֆուտբոլն է։ Հիանալի կլիներ, եթե մեզ թույլ տան հենց դա անել: Քաղաքականությամբ պետք է ուրիշները զբաղվեն։ Նրանք, ովքեր պատրաստվել են դրա համար:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասել է. «Ֆուտբոլը չափազանց քաղաքականացվում է։ Մեր խաղացողները պետք է կենտրոնանան ֆուտբոլի վրա, իսկ ես քաղաքականությամբ եմ զբաղվելու»։
Կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում DPA-ն։