Արգենտինայի հավաքականն այսուհետ հպարտությամբ կկրի իր համազգեստին երրորդ աստղը։ Այս փոփոխությունը պայմանավորված է Աշխարհի առաջնությունում հաղթանակով։
Ավանդաբար, հաղթողներն իրենց համազգեստի վրա ունեն մի շարք աստղեր, ինչը համապատասխանում է խոշոր մրցաշարերում տարած հաղթանակների թվին։
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան անմիջապես երրորդ աստղն է ավելացրեց հավաքականի տարբերանշանին։
Բրազիլիան շարունակում է մնալ Աշխարհի առաջնություններում հաղթանակների քանակով առաջատարը։ Արգենտինայի հարևանները հինգ անգամ նվաճել են Աշխարհի գավաթը։