Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի տարած հաղթանակից հետո (3:3, 4:2՝ 11 մետրանոց) խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։
Մեսսին եզրափակիչ հանդիպմանը դուբլ ձեւակերպեց ու ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
«Այս մրցակցությունը մոտիվացրեց Մեսսիին և Ռոնալդուին: Վերջին տարիներին նրանք ֆուտբոլային աշխարհի գլխավոր ճարտարապետներն էին. նրանք շատ լավ խաղացին և շատ գոլեր խփեցին։
Մեսսին իր կարիերան ավարտում է աշխարհի առաջնությունում հաղթանակով, իսկ Ռոնալդուն՝ այլ կերպ, բայց Կրիշտիանուն ևս փառահեղ կարիերա է ունեցել։ Հատկապես այստեղ՝ «Ռեալում»: Նա հավերժ կմնա երկրպագուների սրտերում։
Ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել Ռոնալդուն։ Նա դեռ ցանկանում է ամենաբարձր մակարդակով մրցել։ Այնպես որ, չեմ կարծում, որ տեղափոխությունը արաբական ակումբներից մեկը կհամապատասխանի նրան»,- ասել է Անչելոտին Radio Anch’io-ին տված հարցազրույցում:
























































